Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

New York Post. «Օբաման աջակցում է պապի՞ն, թե՞ իսլամիստ Էրդողանին»

New York Post. «Օբաման աջակցում է պապի՞ն, թե՞ իսլամիստ Էրդողանին»
21.04.2015 | 12:31

«Նախագահ Օբաման աջակցում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՞ն, թե՞ Թուրքիայի իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին»,- New York Post-ում հարցնում է հոդվածագիրը։ Օբաման, ցավոք, նրանց շարքում է, ովքեր չեն օգտագործում ցեղասպանություն բառը։ «Թուրքիան երբեք չի խոստովանել մարդկության դեմ գործած հանցագործության իրական էությունը՝ ձևացնելով, թե հայերը զոհվել են քաղաքացիական պատերազմում։ Դա չեն ճանաչում նաև շատ երկրների նախագահներ։ Տխուր է խոստովանել, որ նրանց շարքում է նաև նախագահ Օբաման, որ իր նախորդների նման հայկական Հոլոքոստի հիշատակմանը նվիրված ուղերձում չի արտասանի ցեղասպանություն բառը»,- գրում է հեղինակը։
Օբաման նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ԱՄՆ-ն արժանի է ունենալ նախագահ, որը ցեղասպանության մասին կասի ողջ ճշմարտությունը։ «7 տարի անց նա այդպես էլ չի դարձել այդ նախագահը»,- գրում է հեղինակը։ Նա հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս Առաջինը հրապարակավ ընդունել է Հայոց ցեղասպանությունը, բանաձև է ընդունել Եվրախորհրդարանը։ «Վաշինգտոնի լռությունը խլացնող է և խորապես հիասթափեցնող»,- եզրափակում է հեղինակը։

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ